«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին
10.04.2014 | 13:46

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը մշակվել է հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Հայեցակարգին որոշակիորեն ինտրիգ է հաղորդում այն, որ այն հրապարակվեց նոր վարչապետի նշանակման նախօրեին.
Հրապարակված փաստաթղթով, ըստ էության, առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, մասնավորապես առաջարկվում է հետևյալ մոտեցումը.
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:
Նման կարգով ընտրված Հանրապետության նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնելու վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։
Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։
Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։
2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:
Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ անցնելով կառավարման այս համակարգին, «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը:
Դատելով հրապարակված հայեցակարգի ընդհանուր փիլիսոփայությունից, առաջին տպավորությունս այն է, որ մինչև 2017 թվականը մեր երկրում բեկումնային փոփոխություններ են կատարվելու, կամ գոնե դրվելու են դրանց հիմքերը:
Իսկ դա նշանակում է, որ երկիրն ապրելու է բուռն քաղաքական կյանքով՝ իր բոլոր նրբերանգներով հանդերձ:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ